Շուշիի Գոհար Աղա (Վերին Ջումա) Մզկիթի շրջակայքում հնագիտական պեղումների մզկիթի եւ վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանում բարձրացված աղմուկի վերաբերյալ արձագանքել է ԱՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
Արցախպրես»-ի հաղորդմամբ Շահվերդյանը մասնավորապես ասել է, որ Արցախում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան Արցախի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, և այդ թվում՝ պարսկական մշակույթի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը մեր առաջնահերթ խնդիրներից է:
«2015 թվականից Արցախի Հանրապետությունը միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ այդ բնագավառում արցախյան կողմն իր վրա է վերցրել պարտավորություններ, որոնց անվերապահորեն հետևում է:
Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ամբողջ գործընթացը համապատասխանում է վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արցախի Հանրապետությունում պատմամշակությաին հուշարձանների ուսումնասիրման եւ վերականգնման ծրագրերը մշակվում եւ իրականացվում են անկախ ցանկացած երրորդ կողմի վերաբերմունքից եւ մեկնաբանություններից»,- ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:
artsakhpress.am