Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հարցազրույց է տվել «Интерфакс» գործակալությանը, որում խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին Երևանի դիրքորոշման, Մոսկվայի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի՝ իր անվտնագությա ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված.
– Պարոն դեսպան, Ադրբեջանում մեծ անհանգստությամբ հետևում են Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը: Բաքվին հատկապես մեծ անհագստություն է պատճառում Երևանին «Իսկանդեր» հրթիռային հակամարգերի մատակարարումը: Որքանո՞վ են Ադրբեջանի անհանգստությունները արդարացված, ՌԴ-ի և Հայաստանի համագործակցությունը սպառնո՞ւմ է տարածաշրջանում ուժերի բալանսին:
– Տարածաշրջանում ուժերի բալանսին, ըստ իս, առաջին հերթին սպառնում է Ադրբեջանի վարած պատերազմական քաղաքականությունը: Այստեղ հարցը ռազմատեխնիկայի քանակությունը կամ որակը չէ, այլ այն, թե ինչ քաղաքականություն ենք մենք վարում: Մենք խաղաղության պահպանման և հրադադարի պահպանման միջազգային համաձայնությունների՞ն ենք հարում, թե՞ այնուամենայնիվ, ռազմական պոտենցիալի ընդլայնման և խնդրի՝ ռազմական ճանապարհով լուծման կողմնակիցն ենք լինում: Այն ինչ մենք տեսնում ենք մեր հակառակորդի կողմից, դա միջազգային պարտավորվածություններից հեռացումն է`առաջին հերթին այն պարտավորություններից, որոնք վերաբերվում են կրակի մասնակի կամ ամբողջական դադարեցմանը, որը ձեռք էր բերվել հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Մենք տեսնում ենք այլ խաղացողների՝ Թուրքիայի և Իսրայելի հետ համագործակցությունը: Հիշում ենք այն, ինչ եղավ մեկ տարի առաջ՝ քառօրյա պատերազմ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, սահմանին գյուղեր ոչնչացվեցին, այն ինչ կատարվում էր տարվա ընթացքում և ոչ միայն ԼՂ շփման գծում, այլև Հայաստանի հետ սահմանին: Մենք համարում ենք, որ միայն միջազգային համաձայնությունները պահպանելով կարելի է տարածաշրջանում կայունություն ապահովել: Հայաստանի նախագահը վերջերս բաց հայտարարեց, որ եթե մեր սահմաններին վտանգ սպառնա, ապա այդ զենքը գործի կդրվի:
– Ինչ վերավերվում է զենքի կիրառմանը՝ ո՞վ է որոշում կայացնելու գործի դնել այն՝ հայկական կողմը միայնա՞կ, թե՞ Ռուսաստանի հետ համատեղ: Կա՞ արդյոք «կրկնակի բանալի», թե՞ որոշումն, ի վերջո, կայացվելու է Երևանում:
-Պետք է ելնել նրանից, որ զենքը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ, հետևաբար, դրա ղեկավարումն իրականացնելու է Հայաստանը: Չնայած նրան, որ մենք Ռուսաստանի հետ համատեղ ռազմական միավորում ունենք, համատեղ ՀՕՊ համակարգ ունենք, միևնույն է, եթե խոսքը այնպիսի զենքի կիրառման մասին է, որը գտնվում է մեր տրամադրության տակ, ապա այն կիրառվելու է հայկական կողմի որոշմամբ:
Ամբողջությամբ՝ interfax.ru