Ահազանգ. Հերթական վանդալիզմ բարդիների նկատմամբ, այս անգամ Աջափնյակում. Elq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ահազանգ. Հերթական վանդալիզմ բարդիների նկատմամբ, այս անգամ Աջափնյակում. Elq.am

Դավթաշեն համայնքը միակը չէ, որտեղ բարբարոսաբար բարդիներ են հատվել: Աջափնյակ համայնքում գրեթե նույն պատկերն է, ընդ որում, ինչպես նշում են տարածքի բնակիչները, ծառերը հատվել են որոշ ժամանակ առաջ, բայց հիմա, երբ հարակից ծառերը արդեն ծաղկել են, աչք է զառնում այն, որ բարդիները այս տարի էլ չեն ծաղկի: Մազմանյան փողոցի մի հատվածում, որը հարում է նախկին ավտոսերվիսի շենքին (սերվիսի խաչմերուկ), ELQ-ի տեսախցիկը երեք տասնյակից ավելի կտրած ծառեր ֆիքսեց:

Ո՞վ է պատասխանատու այս վանդալիզմի համար: Բնակիչները նշեցին, որ ըստ շրջանառվող լուրերի` նախկին ավտոսերվիսի հսկա տարածքը ինչ-որ մեկը գնել է և պատրաստվում են այդտեղ տեղափոխել «Փեթակը»: Նրանք ենթադրեցին, որ գուցե դա է պատճառը, որ ծառերը այդպես այլանդակվել են ու հենց շենքի երկայնքով, որպեսզի հետագայում, երբ այդ շենքը սկսեն օգտագործել, այն տեսանելի լինի փողոցից: Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ է կատարվում և ինչ փոփոխություններ են սպասվում, քանզի տարածքում որևէ մեկին չգտանք: Բարդիներն են ափսոս:

Մնում է հուսալ, որ այս բարբարոսության հեղինակները ևս պատասխանատվություն կկրեն: Հիշեցնենք, Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար մեղադրվող Ա. Ս.-ն, որն երեկ կեսօրին ազատ էր արձակվել, ավելի ուշ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք նաև, որ Դավթաշենի ծառահատման դեպքը դատապարտել էր անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Elq.am



Նման նյութեր