Ռուսաստանը կբաժանի անձնագրեր բոլոր նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը կբաժանի անձնագրեր բոլոր նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում

«Комсомольская правда»-ն գրում է, որ ՌԴ քաղաքացիություն այսուհետ կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում, որը ստանալու համար նախապես պետք չէ հրաժարվել իրենց հանրապետության քաղաքացիությունից:

Համաձայն հրապարակմանը, Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը վերաբերում է ՌԴ քաղաքացիություն ստանալուն: Բոլոր նրանք, ովքեր ծնվել են նախկին ԽՍՀՄ տարածքում, տիրապետում են ռուսաց լեզվին, կարող են ստանալ ՌԴ քաղաքացիություն: Այս կետը ներառված է «ՌԴ օտարերկրացիների իրավական նորմերը» օրենքի փոփոխություններում:

Կից նաև նշվում է, որ օրենքը մշակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով: Օրենսդիրները ռուսաց լեզվի կրողների շարքում են դասել ոչ միայն նրանց, ովքեր ծնվել են ԽՍՀՄ ժամանակ, այլ նաև նրանց, ովքեր արյունակցական կապեր ունեն այն մարդկանց հետ, ովքեր ժամանակին ծնվել են Ռուսական Կայսրության տարածքում: Ավելին, ենթադրվում է, որ դիմորդները կարող են կացության իրավունք ստանալ առանց նախկին բնակավայրի գրանցումից դուրս գալով, որն առաջ մերժումների առիթ է հանդիսացել:

Նախագիծը քննարկման է ներկայացվել 2016-ի դեկտեմբերի 30-ին Կոնստանտին Զատուլինի կողմից: Մոտ օրերս օրինագիծը կուսումնասիրեն նաև Դումայի այլ ներկայացուցիչներ: Օրենքը մշակողները վստահ են, որ օրեր անց օրինագիծը լիարժեք օրենքի ուժ կստանա:

morediva.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը