Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։
Պարտիան ավարտվել է 70-րդ քայլում։
Այս տուրում գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերը պարտվել է չինացի Հոու Յիֆանին, իսկ Ֆաբիանո Կարուանան ուժեղ էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչիից։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Մեյերի հետ։
armsport.am