
Այսօր, ինչպես և բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Նշենք, որ երեկ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից Տիրոջ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը:
Այսօր Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն: