Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության վեցերորդ տուրում
Advertisement 1000 x 90

Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության վեցերորդ տուրում

Ապրիլի 16-ին Ռիգայում խաղացվել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:

Վեցերորդ տուրում Մկրտչյանն ու Գալոյանը հաղթանակ են տարել, Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Գևորգյանը պարտվել է:

Դանիելյան` 4.5 միավոր (11-րդ տեղ), Գալոյան ու Մկրտչյան` 3.5-ական միավոր (55-րդ եւ 68-րդ տեղեր), Գևորգյան` 2.5 միավոր (90-րդ տեղ):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

armsport.am