«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը:
Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ,- հայտնում է հիմնադրամի պաշտոնական կայքը:
Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստելատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան:
Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաեւ ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի շրջակա դպրոցների ավելի քան 3000 աշակերտի:
armsport.am