Աճուրդով կվաճառեն Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին
Advertisement 1000 x 90

Աճուրդով կվաճառեն Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին

Նամակը, որով Էռնեստ Հեմինգուեյը սեր է խոստովանել դերասանուհի Մառլեն Դիտրիխին, դրվել է աճուրդի: Լոտը գնահատվում է 30 հազար դոլար և կվաճառվի մայիսի 4-ին Նյու Յորքի Swann աճուրդային սրահում, տեղեկացնում է BBC-ին:

Հեմինգուեյը նամակը Դիտրիխին է ուղարկել 1952 թվականի օգոստոսին Կուբայից, որտեղ այն ժամանակ ապրում էր: Դրանից մեկ տարի առաջ դերասանուհին խոստովանել էր, որ նրա լուսանկարը պահում է սնարին

Հեմինգուեյը և Դիտրիխը ծանոթացել են 1934 թվականին և այդ ժամանակվանից ի վեր կանոնավոր նամակագրական կապ են պահպանել: Ըստ որում գրողը և դերասանուհին կապերի մեջ չեն եղել: Նամակում Հեմինգուեյը դա բացատրում է նրանով, որ իրենք դարձել են «ոչ միաժամանակյա կրքի զոհեր»:

Այնուամենայնիվ, ուղերձում նա քանիցս սեր է խոստովանում Դիտրիխին: Մասնավորապես, Հեմինգուեյը գրում է. «Խնդրում եմ, իմացի՛ր, որ ես միշտ սիրում եմ քեզ: Երբեմն ես մոռանում եմ քո մասին, ինչպես մոռանում եմ նաև այն, որ սիրտս բաբախում է: Բայց այն բաբախում է միշտ»:

Նամակն ստորագրված է. «Սիրով, միստր Պապա»:

Հոլիվուդյան աստղի և նոբելյան դափնեկրի նամակագրությունը մասնակիորեն պահվում է արխիվներում, իսկ մասնակիորեն էլ նրանց ժառանգների մոտ: Դիտրիխի թոռները վերջին մի քանի տարում արդեն աճուրդի են հանել գրողից նրա ստացած նամակները:

 



Նման նյութեր