Ներկայացնում ենք Էդիկ Բաղդասարյանի Facebook-յան գրառումը.
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևի գիտի, որ հենց հիմա Վերնիսաժում ապօրինի շինարություն է իրականացնում իր տեղակալ Դավիթ Օհանյանը։ Վերնիսաժում բոլորը գիտեն, որ այս օբյեկտը նրանն է։ Նախնական նախագծով այս շինության հետևի մասում կանաչ տարածք էր։ Հիմա այդ մի քանի մետրանոց կանաչ տարածքը վերացնում են։
Այսպես է դրվածքը Երևանում՝ ապօրինի կառուցում են, հետո օրինականացնում։ Սա Երևանի քաղաքապետարանի աշխատաոճն է։ Վերնիսաժը դանդաղ կվերածվի սննդի մեծ օբյեկտի, և ինչպես կարգն է դրանց տերերը միմիայն պաշտոնյաներ են՝ իրենց զանազան ազգականների, կամ ընկերների անուններով ձևակերպված»։