Ավստրալիայի հայկական կրոնական, քաղաքական, մշակութային և երիտասարդական կազմակերպությունները կոչ են արել համայնքի անդամներին ապրիլի 23-ին միանալ արդարության քայլերթին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Քայլերթի մասնակիցները կվերահաստատեն իրենց խոստումը` հասնելու արդարության իրենց նախնիների համար:
Արդարության երթին մասնակցել ցանկացողներին քաղաքի ներսում և դրանից դուրս տեղափոխելու են հատուկ ավտոբուսներ: