Հովիկ Աբրահամյանը՝ ընտրությունների արդյունքների և կառավարության աշխատանքի մասին. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հովիկ Աբրահամյանը՝ ընտրությունների արդյունքների և կառավարության աշխատանքի մասին. 1in.am

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել էր Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այսօր՝ ապրիլի 17-ին լրանում է քաղաքական և  պետական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մետրիմ է Դեմիրճյանի ընտանիքի հետ և շեշեց, որ Կ. Դեմիրճյանը մեծ վաստակ ունի Հայաստանի զարգացման գործում:

Նա նաև նշեց, որ վերջին շրջանում շփվում է իր մտերիմ, մերձավոր անձանց հետ, ում հետ միշտ է ցանկություն ունեցել շփվելու, սակայն վարչապետ եղած տարիներին ժամանակը չի բավականացրել:

Անդրադառնալով նոր կառավարության աշխատանքին՝ Հ. Աբրահամյանն ընդգծեց. «Դրական փոփոխություններ եմ տեսնում, և ես կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքում նոր ձևավորվող կառավարությունը կփորձի ամեն ինչ անել, որպեսզի նպաստի ՀՀ զարգացմանը: Ժամանակ է պետք, որպեսզի արդյունքները լինեն տեսանելի, և ես կարծում եմ, որ այդ ժամանակը գալու է»:

Հարցին, թե հետագայում ինչ գործունեություն է ծավալելու, Հ. Աբրահամյանը պատասխանեց՝ ժամանակը ցույց կտա, և հավելեց, որ դեռևս ոչ ոք ոչ մի խոստում չի տվել:



Նման նյութեր