Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, զինված ուժերի կառավարման կազմակերպումը և նրանց փոխգործակցությունը մարտական գործո ղությունների ժամանակ:
Զորավարժություններին ներգրավված է մինչև 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր տանկ, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային համակարգեր, ռեակտիվ կրակի համակարգեր, 25 միավոր տարբեր նշանակության մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն ժամանակակից մարտ վարելու տարբեր գործողություններ, ինչպես նաև կլինեն գործողություններ բարդ ռելիեֆային պայմաններում: