
Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
Պարտիան ավարտվեց 42-րդ քայլին: Այս պարտիայից հետո Արոնյանը 2 միավորով 2-3-րդ հորիզոնականներն է կիսում Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը կմրցի գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ:
Հիշեցնենք, որ առաջին և երկրորդ տուրերում Արոնյանը ոչ-ոքի էր ավարտել իր պարտիաները:
armsport.am