
Դորտմունդի «Բորոսիայի» պաշտպան Մարկ Բարտրան կարող էր լինել ոչ միակ զոհը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Մոնակոյի» հետ խաղից առաջ տեղի ունեցած պայթյունի ժամանակ, եթե այն կայանար ավելի շուտ:
Այդ մասին հայտնել է «BIld»-ը` հղում կատարելով Գերմանիայի քրեական հետախուզության դաշնային ծառայության ներկայացուցիչի վրա:
«Եթե պայթյունը մի քանի վայրկյան շուտ կայանար, ամբողջ ավտոբուսը մեծ հարվածի տակ կընկներ: Այդ դեպքում դժվար կլիներ խուսափել լուրջ վնասվածքներից, և, հնարավոր է նաև մահվանից»,- գրված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ահաբեկչության ընթացքում Բարտրան ստացել էր ձեռքի վնասվածք: Ապրիլի 15-ին նա վիրահատվել է և դուրս գրվել հիվանդանոցից:
armsport.am