Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն Զարուհի Փոստանջյանի հայտարարությամբ. Կարինե Աճեմյան
Advertisement 1000 x 90

Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն Զարուհի Փոստանջյանի հայտարարությամբ. Կարինե Աճեմյան

ԱԺ հերթական նստաշրջանի բացման ժամանակ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո հերթը պետք է լինի Ազգային ժողովը և նախագահական նստավայրը գրավելը: Պատգամավորի գործընկերները և մամուլը հիմնականում բացասաբար արձագանքեցին  այս հայտարարությանը՝ մեկնաբանելով, որ Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություններ անելը խիստ ռիսկային է: ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի կարծիքով այսպիսի հայտարարությունը հավասար է զինված ապստամբության և հեղաշրջման կոչի:

«Ես ցանկանում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել այս հայտարարության վրա, քանի որ կարծում եմ՝ այստեղ նրանք բավական լուրջ աշխատանք կունենան անելու: Պատգամավորը ոչ միայն հեղափոխության, այլ նաև զինված ապստամբության կոչեր է անում: Սա շատ լուրջ խնդիր է ներկայիս ժամանակաշրջանում, հատկապես, երբ դա հնչեցվում է պատգամավորի կողմից»,- ՀԱՅ.Մեդիա.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Աճեմյանը:
Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնը նման հայտարարություններ անելու համար չէ, նամանավանդ որ այսքան տարիների ընթացքում Փոստանջյանի կողմից ոչ մի կառուցողական և լուրջ ելույթ չի եղել:

«Իմ անձնական կարծիքով իրավապահները պետք է լրջորեն զբաղվեն այս հայտարությամբ և տիկնոջը հրավիրեն լուրջ զրուցի»:



Նման նյութեր