Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հավաստել է իր հղիության մասին հաղորդումները
Advertisement 1000 x 90

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հավաստել է իր հղիության մասին հաղորդումները

Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) վարկանիշի երկրորդ համարը՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, հավաստել է իր հղիության մասին հաղորդումները: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով թենիսիստուհու ներկայացուցիչ Քելի Բուշ Նովակին:

Թենիսիստուհու մամուլի քարտուղարի խոսքով՝ ենթադրվում է, որ Ուիլյամսի առաջնեկը կծնվի 2017 թվականի աշնանը: Ավելի վաղ ամերիկյան TMZ պորտալը հայտնել էր, որ մարզուհին գտնվում է հղիության 20-րդ շաբաթվա մեջ:

2016 թվականի դեկտեմբերին մարզուհին հայտարարել էր գործարար Ալեքսիս Օհանյանի հետ նշանադրության մասին, որը Reddit նորությունների սոցիալական կայքի հիմնադիրներից և սեփականատերերից մեկն է: Այսպիսով, Ուիլյամսն ստիպված կլինի դադարեցնել պրոֆեսիոնալ կարիերան: Նա բաց կթողնի 2017 թվականի Մեծ սաղավարտի շարքի մնացած երեք մրցաշարերը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնի մրցաշարը, ինչպես նաև ԱՄՆ-ի բաց առաջնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: