Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհամբեր սպասում եմ «Խոստում» ֆիլմի երևանյան պրեմիերային։ Բայց հիմա ասելիքս դրա մասին չէ։
Ֆիլմի գլխավոր և համաշխարհային տարածում ունեցող պրեմիերան, անշուշտ, պետք է լիներ և եղավ Լոս Անջելեսինը։ Հենց այդ պրեմիերան էր, որ աշխարհի էկրաններ ու էջեր կարող էր հասցնել ու հասցրեց ֆիլմը, Հայոց ցեղասպանությունը, Քըրք Քրքորյանին, հայ ժողովրդին, պրեմիերային մասնակցող և միջոցառումը բարձրացնող աստղերին՝ Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, մյուսներին։ Ուժեղ էր, ապրիլի 24-ին ընդառաջ՝ հատկապես։
Հարցս հետևյալն է. իսկ ո՞ւր էր Հայոց ցեղասպանության պահանջատեր պետական միավորումը՝ պետությունը, ո՞ւր էր համայն հայության հայրենիքը՝ Հայաստանը, ինչպես էր այն ներկայացված, ինչպե՞ս այդ ամենը կապվեց մեր երկրի հետ, որ հետո առաջ տանող լինի։ Պատասխանը՝ ոչ մի կերպ։ Մենք պետական ամենաբարձր մակարդակներով կարող ենք ներկա լինել որտեղ ասես, իսկ համաշխարհային ընդգրկում ունեցող և մեր ազգի ցավն ու պահանջատիրությունը նոր մակարդակ բարձրացնող միջոցառմանը պարզապես չլինենք։ 100-երորդ տարելիցին միջազգային ընդգրկում ունեցող բոլոր միջոցառումների սիրտը Հայաստանն էր, 102-րդին՝ էլի մնաց սփյուռքի վրա։ Ափսոս։
Վստահ եմ Հայաստանում կլինի պրեմիերան, ամբողջ իշխանական վերնախավը կգնա դիտման և տեղական էկրանները կտարածեն դա Տաշիրից մինչև Մեղրի։ Մենք ենք, մեր սարերը, իսկ Մեծը աշխարհը թող սպասի »: