Ֆրանսիացի հայտնի գրողների գրքերի, նամակների և աձնական օրագրերի հավաքածուն ապրիլի 26ին աճուրդի կհանվի Փարիզում:
Ինչպես հայտնել է բրիտանական The Guardian թերթը, 230 լոտերի թվում են Գյուստավ Ֆլոբերի, Վիկտոր Հյուգոյի և Մարսել Պրուստի նամակներն ու օրագրերը, որոնք վաճառվելու են գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Բերտոլտ Բրեխտի «Գալիլեյի կյանքը» պիեսի հազվագյուտ առաջին հրատարակության հետ միասին:
Այդ լոտը գնահատում է 700 հազար եվրո:
Ավելի քան 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գրքերի և ձեռագրերի հավաքածուն վաճառքի է դրել Ժնևից հայտնի հավաքորդ Ժան Բոնան:
Ստացվելիք փողերով նա մտադիր է իր հավաքածուն համալրել այլ հազվագյուտ իրերով:
Մասնավորապես, Բոնան երազում է ֆրանսիացի բանաստեղծուհի Լուիզա Լաբայի բանաստեղծությունների հազվագյուտ հավաքածուն գնելու մասին, որը հրատարակվել է 1555 թվականին, հաղորդել է ՏԱՍՍը: