Լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի մասին բազում պատմություններ կան: Մարշալը այն բացառիկ զինվորականներից էր, ով մասնակցել է երկու Աշխարհամարտերի, զբաղեցրել է ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոններ:
Պատմում են, որ երբ 1968-ին մարշալ Բաղրամյանը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ, զրույցի ժամանակ նրան հարցրել են՝ արդյոք երբևէ հանդիպել է Զորավար Անդրանիկին: Բաղրամյանը պատմել է, որ 1918-ին նրա ջոկատը կանգ է առել Սարիղամիշի Խորասան գյուղի մոտ։ Նույն գյուղի մոտ էր Էրզրումից եկած Զորավար Անդրանիկը՝ 15,000 գաղթականներով։ Առավոտյան նա իր մոտ է կանչել Բաղրամյանին և ապտակ հասցրել. «Կոռնետ Վանո, քո այս 30 զինվորներն իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում», – ասել է նա Բաղրամյանին։ Ուսանողներին նա պատմեց, որ այդ թվերին շատ էին խոսակցությունները, թե «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է՝ մենք ինչքան կռվեցինք»։ Այդ ապտակը սթափեցրեց Բաղրամյանին։ Նրա խոսքերով, հենց այդ ապտակն էր պատճառը, որ ինքը հետագայում մարշալ դարձավ: