Գերմանական Բադեն Բադենում ավարտվեց Grenke Chess Classic մրցաշարը:
Վերջին տուրում ժամկետից շուտ մրցաշարի հաղթողի տիտղոսն ապահոված հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ և բավարարվեց կես միավորով: Վերջինս 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր:
Երկրորդ տեղը կիսեցին Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր իրենց ակտիվում ունեին 4 միավոր:
armsport.am