«Քարահունջը 12.000 տարեկան է». ասել է Գրեմ Հենկոկը. aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Քարահունջը 12.000 տարեկան է». ասել է Գրեմ Հենկոկը. aravot.am

Մոսկվայի տան դահլիճում օրերս հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «Քարկտիկ» գիտահանրամատչելի ֆիլմը, որը ներկայացնում է հայտնի խաղի մեկնությունը` զուգորդված հայերի նախնիների և նրանց գիտելիքների մասին ուսումնասիրություններով և ուշագրավ տվյալներով:

Ֆիլմի հեղինակների խոսքով` այն, ինչ կբացահայտեն ֆիլմը դիտողները, ոչ թե չափազանցություններ են, այլ փաստարկված իրողություններ. այլ է հարցը, որ հնագույն էթնոսի գիտելիքների մի մասը կորսվել է, մի մասն էլ մեզ է հասել փոշոտված պահարաններում փակված գրքերի տեսքով:

«Ֆիլմը դիտելով` կսովորեք «Քարկտիկ» խաղալ, բայց կհասկանաք, որ բոլոր հին խաղերի մեջ մեր նախնիներն իմաստություններ են դրել, որոնք պետք է ուսումնասիրել: Օրինակ, խաղը հուշում է մեզ, որ կա «Օրիոն» համաստեղությունը, որը ժամանակի յուրօրինակ ցուցիչ է: Պատկերացրեք, որ համակարգիչ չկա, ինտերնետ չկա, ինչպե՞ս կհաշվեք ժամանակը: Մեր նախնիներն առանց ինտերնետի` համաստեղության միջոցով հաշվել են ժամանակը և ոչ միայն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը:

Ամբողջությամբ՝ aravot.am