Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին հիշատակի արարողություններ տեղի կունենան Ստամբուլում: Կեսօրին Ցեղասպանության նահատակներին կհիշեն քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում` Սուլթանահմեթ հրապարակում:
15:00-ին Շիշլիի հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն տեղի կունենա 2011 թվականի ապրիլի 24-ին բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչըի գերեզմանի մոտ: Հավաքվածները ծաղիկներ կխոնարհեն Սևակի հիշատակին և աղոթք կհղեն առ Աստված:
19:15-ին հիշատակի արարողությունները կեզրափակվեն Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Թունել հրապարակում: