Ականջդ բեր ասեմ, հայի ցավին անհաղորդ Եվրոպա՛. magaghat.am
Advertisement 1000 x 90

Ականջդ բեր ասեմ, հայի ցավին անհաղորդ Եվրոպա՛. magaghat.am

Ականջդ բեր ասեմ, հայի ցավին անհաղորդ Եվրոպա՛. մեծամտություն և անհեթեթություն մի համարիր, եթե հանդգնեմ ասել, որ հայը երկրի աղն է, առանց որի համի քիմքիդ ախորժելի չի լինի անալիությունը: Ինչու՞: Գիտեի՞ր, որ երեկվա «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած ուկրաինացի թաթար երգչուհի Ջամալայի մայրը հայ է (նրան շնորհավորում եմ), որի արմատները հասնում են Արցախ: Երեկ՝ նրա երգով Եվրատեսիլի ժյուրիին լսելի եղավ Ղրիմի թաթարների ողբերգությունը, ի դեպ, որոնց հետ Ալթայի երկրամաս, Սիբիր աքսորվեցին նաև հազարավոր հայեր, մինչդեռ նույն ժյուրին ականջները փակեց մեր ցավի առաջ և ընդամենը Արցախի դրոշը ծածանելու համար զգուշացրեց, կշտամբեց Հայաստանին և, ո՞վ իմանա, գուցե՞ դրանից մեր Իվետան զրկվեց ավելի բարձր հորիզոնական զբաղեցնելու հնարավորությունից (թեև նման քաղաքականացված մրցույթում 7-րդ տեղը շահելը նույնպես մեծ հաղթանակ է, հպարտ եմ Իվետայի պահվածքով, շնորհավորում եմ նրան): Իսկ գիտեի՞ր, որ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Ռուսաստանի երգի հեղինակ Ֆիլիպ Կիրկորովը նույնպես սերում է հայ ընտանիքից…

Չեմ երկարեցնի, Եվրոպա՛, որքան էլ անհաղորդ ես հայի ցավին, խորամուխ եղիր ասածիս մեջ, մեծն Սևակի խոսքով՝ «Դու հակառակը չե՜ս ապացուցի՝ որքա՛ն էլ ջանաս»:

Լիզա Բերքյան-Աբրահամյան

magaghat.am