
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
«Մենք ողջ աշխատակազմով եկել ենք գլուխ խոնարհելու 1915 թվականի զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակին: Մեծ ցավ ենք ապրում: Պետք է այնպիսի ուժեղ պետություն ունենանք, որ թույլ չտանք նման դեպքերի կրկնություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը: