IDEA հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը լավատես է Հայաստանի և հայության ապագայի հարցում: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում Ռուբեն Վարդանյանն ասաց, որ իր պապիկը 7 տարեկանում փրկվել է Ցեղասպանությունից, և դա ոչ միայն իր ազգի հիշողությունն է, այլև սեփական ընտանիքի պա տմությունը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պետք է պահել և գնալ առաջ:
«Այս հիշատակը մենք պետք է պահենք, գնանք առաջ, օգնենք այն ազգերին, որոնք նույն բանն են տեսնում: Մենք, իմանալով այս ցավը, պետք է օգնենք նրանց: Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական ինչ-որ բաներ չեմ կարող ասել, պարզապես վստահ եմ, որ մենք որպես ազգ՝ կարող ենք լինել հաջողակ և այդ հաջողությամբ կարող ենք հաղթահարել դժվարությունները: Այդ հաջողությամբ մենք պետք է միանանք` և΄ սփյուռք, և΄ Հայաստան, ու միասին աշխատենք, որ մեր պետությունը դառնա չքնաղ երկիր»,- նշեց Վարդանյանը:
Նրա պնդմամբ՝ զարգացմամբ և հաջողությամբ պետք է ցույց տալ բոլորին` մասնավորապես հարևան երկրներին, որ նրանց ուզածը չի ստացվել, հայ ազգը շարունակում է իր կյանքը, լուման ներդնում աշխարհի զարգացման գործում:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհը, նայելով, թե ինչ է եղել 102 տարի առաջ` հասկանա, որ մենք ունենք պատմություն և շատ բան ենք տալիս աշխարհին»,- ընդգծեց Ռուբեն Վարդանյանը:
Տեսանյութը՝ 1in.am