Կարեն Կարապետյանի հայրական տունը ու նրա ծնողները. hraparak.am
Advertisement 1000 x 90

Կարեն Կարապետյանի հայրական տունը ու նրա ծնողները. hraparak.am

hraparak.am-ը գրում է. «Բոլորովին այլ թեմայով զրույց էի վարում Նարինե Առստամյանի հետ, ով Արցախից մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է Հայաստան, ու․․․ որտեղից որտեղ այլ պատմություն։

-Գիտե՞ք ինչ սիրուն վայր է Ասկերանի շրջանի Դաշբուլաղ, այժմյան Աստղաշեն գյուղը։ Իմ ազգականն է այնտեղ ապրում, հաճախ եմ հյուր գնում նրանց․․․

Մի տեսակ հպարտությամբ ավելացրեց․

-Իմ ազգականի անմիջական հարևանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ծնողներն են։

-Հրաշալի հայրական տուն ունի։ Գյուղի ամենաբարձր տեղն է կառուցված, թմբի վրա։ Տան վրա էլ գրված է՝ «Կրպեդանց տոն»։ Իրենց տոհմն է Կրպեդանցը։ Հաճախ եմ զրուցել նրա մոր, հոր հետ, հրաշալի մարդիկ են։

Ասեմ, որ հայրը՝ գյուղում հայտնի բարեգործ Վիլհելմ Կարապետյանը, բոլորին հասնում, օգնում է։ Գյուղի փողոցների ասֆալտապատման, լուսավորության հարցերն է լուծել, համայնքի հետ կապված շատ հարցեր է կարգավորում։

Նրա օժանդակությամբ գյուղում բացվել է արվեստի դպրոց։ Գյուղում ում հարցնես՝ նրա արևով երդվում է։ Կարիքավորներին գումարով, ամեն ինչով օգնում է։

– Նրանց տանը եղե՞լ ես,- հարցրի։

– Մայրը շատ հյուրասեր, բարի, շփվող կին է։ Մի անգամ ասաց՝ բարձրանանք տուն։ Սովորական տուն է։ Մինչև հիմա հիշում եմ՝ մեզ խնձոր, շոկոլադ, մանդարին հյուրասիրեց, վերջում էլ դուրս գալուց «բամբաներկա տվեց»՝ երեխաներին,- ասաց։

– Վարչապետի ծնողները մի՞շտ են լինում գյուղում,- հարցրի։

– Զրույցներից հասկացել եմ, որ չէ, բայց ես երբ գնացել եմ բարեկամիս տուն, իրենք այդտեղ են եղել։

Հասմիկ Բաբաջանյան



Նման նյութեր