Օրեր առաջ, Asekose.am-ի ֆեյսբուքյան խմբում տեղադրել էինք լուսանկար, նշելով, որ պատկերը, որում շատերը նկատում էին Հիսուս Քրիստոսին, նկատվել է Մայամիից՝ 5 օր առաջ:
Ոմանց կարծիքով, լուսանկարը Photoshop-ի արդյունք էր:
Սակայն այդ կարծիքը մերժում է Asekose.am-ի ընթերցողներից Կարեն Սիմոնյանը, ով , իր իսկ խոսքով, նույն պատկերը նկատել ու նկարահանել է նույն օրը՝ ապրիլի 19-ին, վաղ առավոտյան:
Տեսանյութում, բնականաբար, պատկերն ավելի խավար է երևում, քան լուսանկարներում:
Տեսանյութը ներկայացնում ենք՝ ընդունելով, որ ամպերի կույտերից ստացված ու նմանեցվող պատկերներն ինչ-որ տեղ նաև մեր երևակայության ու տրամադրության արդյունք են: