Լոնդոնի մարաթոնի մասնակիցը ջուր է շփել արքայազն Ուիլյամի դեմքին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լոնդոնի մարաթոնի մասնակիցը ջուր է շփել արքայազն Ուիլյամի դեմքին

Լոնդոնում զանգվածային վազքի մասնակիցներից մեկը ջուր է շփել արքայազն Ուիլյամի և նրա տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի վրա, տեղեկացնում է Daily Mail-ը:

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին մարաթոնի մեկնարկը տվել են տրիբունայից՝ սեղմելով հատուկ կոճակը, իսկ այնուհետև արքայազն Հարրիի ընկերակցությամբ միացել են ջուր բաժանող կամավորներին:

Ինչպես նշում է հրատարակությունը, մարաթոնի բազմաթիվ մասնակիցներ կանգ էին առնում՝ ողջունելու թագավորական ընտանիքի անդամներին կամ լուսանկարվելու նրանց հետ: Այդ պահին նրանց մոտով վազող մարդկանցից մեկը շշից ջուր է շփել արքայազն Ուիլյամի դեմքին, ինչը զվարճացրել է նրա կողքին կանգնած արքայազն Հարրիին և բրիտանական գահի ժառանգորդի տիկնոջը:

Ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի է ունեցել 40-կիլոմետրանոց զանգվածային վազքահերթ: Մարաթոնին մասնակցել են ռեկորդային թվով վազորդներ՝ 40 հազար 382 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Նման նյութեր