Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը շարունակում է ելույթները «Ռեյկյավիկ Օփեն»-ում:
Կայացած 7-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը մրցել է Հնդկաստանը ներկայացնող Գուպտա Աբհիջետի հետ և պարտվել է:
Այս տուրից հետո Մովսեսյանն ունի 5 միավոր և առաջատարից ետ է մնում մեկ միավորով:
«Ռեյկյավիկ Օփեն»-ը բաղկացած է 10 տուրից և կավարտվի ապրիլի 27-ին: