ԱՄՆ-ի Արկանզասի նահանգի իշխանությունները մեկ օրում մահվան դատավճիռներ են ի կատար ածել երկու բանտարկյալների նկատմամբ, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հրաժարվել է արգելք դնել բանտարկյալներ Ջեք Ջոնսոնի և Մարսել Ուիլյամսի մահապատիժների վրա: Նրանց մահացու ներարկում են կատարել:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2000 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆում երկու մահապատիժ է տեղի ունեցել նույն օրը: 2005 թվականից ի վեր առաջին անգամ Արկանզասի նահանգի Գերագույն դատարանը թույլատրել է ներարկումներ կիրառել մահապատժի համար:
Մահապատիժը թույլատրված է ԱՄՆ-ի 31 նահանգներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: