Բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը հայտնվել էր հիվանդանոցում: Ապրիլի 25-ին այս մասին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղար Ֆրեն Քյորթիսին:
Նրա խոսքով՝ պատճառը հազվագյուտ և վտանգավոր վիրուսային վարակն էր, որով նա վարակվել է Հարավային Ամերիկայում շրջագայության ժամանակ, որն ավարտվել է ապրիլի 10-ին Չիլիում:
Երգչին պառկեցրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բժշկական հաստատությունում 70-ամյա Էլթոն Ջոնն անցկացրել է երկու օր, ապրիլի 22-ին նրան դուրս են գրել:
Սակայն կատարողը չեղարկել է ելույթները, որոնք նրա հյուրախաղային գրաֆիկում նշված էին առաջիկա ամսվա ընթացքում:
Սպասվում է, որ նա առողջությունը լիովին կվերականգնի մինչև հունիսի 3-ը. այդ օրը նախատեսված է նրա համերգը Մեծ Բրիտանիայի Թուիքինհեմում: