Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը, օգնել է Գյումրիի 8 ընտանիքների։
Նրա օգնությամբ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ բնակարանները կորցրած 8 ընտանիքներ վագոն-տնակներից տեղափոխվել են նորմալ բնակարաններ։ Նշենք, որ Տաթեւիկն ընտանիքներին նման նվեր է արել իր ծննդյան օրը՝ ապրիլի 24-ին։
Տաթեւիկը «Սինեմա Սթար» կինոթատրոնների ղեկավարն է։