Հունզա ցեղի անմահության ֆենոմենը
Advertisement 1000 x 90

Հունզա ցեղի անմահության ֆենոմենը

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին՝ Հունզա գետի հովտում, ապրում է «Երիտասարդության օազիս» կոչվող ցեղը: Տեղի բնակիչներն ապրում են շատ երկար և հազվադեպ են հիվանդանում:

Ավելի քան կես դար գիտնականները ցանկանում են հասկանալ՝ ո՞րն է այս ցեղի երկարակեցության գաղտնիքը: Ներկայացնում ենք ձեզ մի քանի եզրակացություններ:

Ալեքսանդր Մակեդոնացու հետնորդները

Այս ցեղի հարևանները տիպիկ արևելյան ազգություն ունեն, սակայն Հունզա ցեղի ներկայացուցիչները եվրոպացու տեսք ունեն: Ըստ պահպանված զրույցների՝ հնդկական արշավանքի ժամանակ այստեղ փոքրիկ հանրապետություն են ստեղծել Ալեքսանդր Մակեդոնացու զինվորները:

Նախալեռների ժողովուրդ

Հունզա ցեղն ապրում է երեք շատ բարձր լեռնային համակարգերի հանգույցում՝ Հիմալայներ, Հինդուկուշ և Կարակորում:

Պայմանականորեն այս ցեղը ենթարկվում  է Պակիստանին, սակայն պաշտոնյաները գրեթե երբեք չեն այցելում այս հեռավոր գյուղ:

Լեզու և մշակույթ

 Այս ցեղն օգտագործում է իր լեզուն՝ վերշիկերեն (բուրուշասկի): Այս ցեղի կրոնը Իսմայիլականությունն է՝ Իսլամի ամենամիստիկ տարանջատումներից մեկը:

Կրոնագետները նշում են, որ այս կրոնական ուղղությունը բնորոշ է այն ցեղերին, ովքեր ցանկանում են ամբողջ աշխարհից առանձին ապրել:

Լավ առողջություն

Այս ցեղի ներկայացուցիչները լողում են -10 աստիճան սառցաջրում:

Այստեղ 50-ամյա կանայք ունեն երիտասարդ աղջիկների տեսք: Անգլիացի բժիշկ Ռոբերտ Մակկարիսոնը գրում էր, որ այստեղ 60 տարեկանում ծննդաբերելը նորմալ երևույթ է:

Սեզոնային դիետա

Այս հովիտում սննդի ընտրության տարբերակներն այնքան էլ մեծ չեն: Ամռանը նրանք սնվում են հիմնականում մրգերով և բանջարեղենով, իսկ ձմռանն ուտում են չոր ծիրան, հացահատիկ և ոչխարի պանիր:

Գարնանային քաղցի ժամանակ այս ցեղի ներկայացուցիչները սնվում են միայն քիչ հացահատիկով և հատուկ խմիչքներով՝ պատրաստված ծիրանի թուրմից:

Ցեղ՝ առանց հիվանդությունների

Մեկ այլ անգլիացի բժիշկ՝ Ռոբերտ Բիրխերը, ուսումանսիրել է Հունզա ցեղն ավելի քան 10 տարի: Անգլիա վերադառնալուց հետո նա գիրք գրեց, որը վերնագրված էր՝  «Հունզա՝ ազգ, որը չգիտի՝ ինչ է հիվանդությունը»:

Երկարակեցության մոդելը

Այսպիսով, ինչպիսի՞ն պետք է լինի այն մարդու սնունդը, ով ցանկանում է ապրել 100 տարի:

Պետք է հրաժարվել մսից: Հունզա ցեղի ներկայացուցիչներին կարելի է անվանել ստիպողաբար բուսակեր դարձած մարդիկ, քանի որ հովտում շատ քիչ կենդանատեսակներ կան:

Սնունդը պետք է հում օգտագործել: Խոսքը, մասնավորապես, հացահատիկի, մրգերի և բանջարեղենի մասին է:

Հունզա ցեղում չկա ալկոհոլ և քաղցր, ինչը դրականորեն է անդրադառնում նրանց առողջության վրա:

Այս ամենին մնում է ավելացնել միայն երկար ժամանակ քաղցած մնալն ու աղի հազվադեպ օգտագործումը:

Սիրարփի Աղաբաբյան



Նման նյութեր