Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Օսասունային», որին հաղթեց 7:1 հաշվով:
12-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացել է խաղի հաշիվը, իսկ 30-րդ րոպեին Անդրե Գոմեշը կրկնապատկել է այն:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը. տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով աչքի է ընկել Ռոբերտո Տորեսը:
56-րդ րոպեին Գոմեշը դուբլ է ձևակերպել, իսկ 6 րոպե անց նույնն արել է Մեսսին:
64-րդ րոպեին Պակո Ալկասերը խփել է 5-րդ գոլը:
3 րոպե անց նշանակված 11 մետրանոցը հստակ է իրացրել Խավիեր Մասկերանոն: Արգենտինացին, ով 7 տարի է հանդես է գալիս կատալոնական թիմում, իր առաջին գոլն է խփել:
Խաղավարտից 4 րոպե առաջ Ալկասերը դուբլ է հեղինակել՝ ձևակերպելով վերջնարդյունքը:
Նշենք, որ «Բարսելոնան» 78 միավորով բարձրանում է 1-ին հորիզոնական, «Ռեալն» այս պահի դրությամբ 2 խաղ պակաս է անցկացրել և ունի 75 միավոր:
armsport.am