«Ձայնդ չլսեմ, կսպանեմ, եթե որևէ մեկն իմանա այս մասին». Արմավիրում հայրը մի քանի անգամ բռնաբարել է անչափահաս դստերը
Advertisement 1000 x 90

«Ձայնդ չլսեմ, կսպանեմ, եթե որևէ մեկն իմանա այս մասին». Արմավիրում հայրը մի քանի անգամ բռնաբարել է անչափահաս դստերը

Ա.-ի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատարավոր Ա.Ա.-ի նախագահությամբ ավարտվել է Ա.Հ-ի գործի քննությունը:

Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Ա. Հ-ը դստեր՝ Ա. Հ-ի կամքին հակառակ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս՝ 18 տարին չլրացած աղջկա հետ:

Մինչ սեռական հարաբերություն ունենալը Ա. Հ-ը իր իսկ տան ննջասենյակում Նոկիա մոդելի բջջային հեռախոսով պոռնոգրաֆիկ տեսանյութեր է ցույց տվել դստերը և միաժամանակ շոյել է աղջկա մարմինը: Ա.Հ-ը փորձել է լքել սենյակը, սակայն սպառնացել է, որ եթե որևէ մեկն իմանա այդ մասին, ապա կսպանի նրան:

Ա. Հ-ը մի քանի անգամ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել տան ննջասենյակում, ավոտմեքենայում:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2014թ. հուլիս ամսվա կեսերին, գործով չպարզված օրը` ժամը 16-ի սահմաններում, Ա. Հ-ն իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով քրոջ որդուն Ա. քաղաքի քոթեջներ՝ վերջինիս տուն տանելու ժամանակ Ա-ին ձայն է տվել ու սկզբում առաջարկել, հետո զայրանալով ստիպել է, որ նստի ավտոմեքենան, որպեսզի իրար հետ ավտոմեքենայով հորաքրոջ տղային տանեն տուն։ Ա-ն հոր զայրանալուց վախենալով նստել է ավտոմեքենան։

Քրոջ որդուն Ա-ի քոթեջներ իջեցնելուց հետո Ա. Հ-ը դստերն ասել է, որ իրար հետ գնալու են Մ-րի գերեզմանատուն, որպեսզի տեսնեն այն գերեզմանատեղը, որը պետք է կառուցի, որից հետո նոր միայն վերադառնալու են տուն։ Երկուսով գնացել են գերեզմանատուն, Ա. Հ-ն ավտոմեքենայից իջնելով ուսումնասիրել է գերեզմանատեղը, որից հետո խառը փողոցներով ավտոմեքենան վարելով ժամը 17-ի սահմաններում ավտոմեքենան կայանել է մի ամայի վայրում։ Այդ պահին Անին նստած է եղել ավտոմեքենայի՝ վարորդի կողքի նստատեղին։ Հայրն ասել է, որ տեղափոխվի հետևի նստատեղին, իսկ երբ Ա-ն հարցրել է, թե ինչի համար տեղափոխվի, հայրը զայրացած տոնով ասել է, որ եթե բան է ասում, ապա առանց հարցեր տալու պետք է անի։ Ա-ն տեղափոխվել է հետևի նստատեղին, հայրն էլ է անցել ավտոմեքենայի սրահի հետևը, ստիպողաբար քաշելով հանել է Ա-ի հագուստն ու սեռական հարաբերություն է ունեցել դստեր հետ: Ա-ն փորձել է գոռալ ու օգնություն կանչել, Ա. Հ-ը ձեռքով փակել է բերանն ու ասել է, որ եթե շարունակի դիմադրել, ապա կսպանի։ Ա-ն հավատացել է, որ հայրն իրեն կսպանի, քանի որ նա շատ նյարդայնացած է եղել։

Այդ ընթացքում մի քանի անգամ սպառնալիքներ է հնչեցրել, ասելով. «ձայնդ չլսեմ, կսպանեմ, կխփեմ, եթե որևէ մեկն իմանա այս մասին»: Ա-ն վախեցել է, քանի որ բազմիցս տեսել է, թե հայրը մորը ոնց է ծեծում ու չի էլ կասկածել, որ այդ ամենի մասին ինչ-որ մեկին պատմելուց հետո իրեն կսպանի։

Երկուսով հագնվել են ու վերադարձել են տուն։ Ճանապարհին հայրը դստերն ասել է, որ այդ ամենի մասին ոչ մեկին չասի, իսկ եթե տանեցիներն հարցնեն, ապա պետք է պատասխանի, որ գնացել են ավտոմեքենայի անիվները վերանորոգելու, հերթ է եղել ու դրա համար են ուշ վերադարձել տուն։ Միաժամանակ սպառնացել է, որ եթե իրականությունն ինչ-որ մեկին ասի, ապա այդ մարդուն կխփի, վնաս կտա։ Ա-ն էլ վախենալով այդ սպառնալիքներից ոչ մեկին չի պատմել տեղի ունեցածը։

2014թ. հուլիսի 18-ին, Ա. Հ-ն Ա-ն ասել է, որ «շորտիկ» հագնի, քանի որ միասին գնալու են Ե-ն քաղաք։ Անին կասկածելով, որ հայրը հերթական անգամ ուզում է ապահով տեղ տանել հետը հարաբերություն ունենալու համար, բոլորից աննկատ տանից հեռացել է ու գնացել է Ա-ն գյուղ՝ քրոջ տուն։ Քրոջը՝ Զ. Հ-ին, պատմել է ողջ եղելությունը՝ ամենայն մանրամասնությամբ։

Սկզբում չեն ցանկացել ոստիկանություն դիմել՝ խղճալով հորը։ Սակայն օգոստոսի 11-ի երեկոյան Զ. Հ-ի տուն ու պահանջել է Ա-ից հետ վերադառնալ տուն և միաժամանակ Զ. Հ-ին սպառնացել է, որ եթե իր ասածները չլինի՝ Ա–ն տուն չվերադառնա, ապա վատ կլինի, տունը կհրկիզի։ Այդ ամենից Զ-ն վրդովվել ու զայրացել է և ահազանգել է իրավապահ մարմին: 2014թ. օգոստոսի 12-ին, ժամը 01.20-ին ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից տեղեկություն է ստացվել ՀՀ ոստիկանության Ա-ի բաժին այն մասին, որ մի հեռախոսահամարից «911» փրկարարական ծառայություն է զանգահարել Զ. Հ-ը և հայտնել է, որ հայրը ոտնձգություն է կատարել իր քրոջ նկատմամբ և սպառնում է ընտանիքի անդամներին։ Որից հետո Ա-ն ու մայրը եկել ու հաղորդում են տվել ոստիկանության Ա-ի բաժնում։

Դատարանը վճռել է Ա. Հ-ին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով, երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրաքանչյուր դրվագով դատապարտել ազատազրկման 8(ութ) տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Ա.Հ.-ի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, որը վերջինս պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: