Ֆրանսերենի դասերը. 5165news.com
Advertisement 1000 x 90

Ֆրանսերենի դասերը. 5165news.com

Քաղաքական ընտրությունները սովորաբար արտացոլում են նաև ազգի բարոյական ու անգամ գեղագիտական նախասիրությոինները, ուստի երկրի իշխանությունը ավանդաբար և արդարացիորեն համարվում է հասարակության հայելին: Իհարկե, սա վերաբերվում է միայն ազատ ու արդար ընտրությունների շքեղությունն իրենց թույլատրող երկրներին:

Այս առումով հետաքրքիր է և ուսանելի Ֆրանսիայում անցնող նախագահական ընտրությունների կենցաղային և մարդկային աստառը: Մի կողմ թողնենք ԿԳԲ-ի հովանավորության տակ հանդես եկող ֆաշիստ թեկնածու Մարին Լե Պենին: Ֆրանսիական յուրահատկություններն այս քաղաքական շրջանում առավել ընդգծված ներկայացնում է մեկ այլ կին, որի մասին դեռ երեկ աշխարհը ոչինչ չգիտեր: Խոսքը հիմնական հավակնորդ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիժիտ Տրոնյոյի մասին է: Մադամ Մակրոն-Տրոնյոն 24 տարով մեծ է իր ամուսնուց, ինչը բնական է, եթե նկատի առնենք, որ 63-ամյա Բրիժիտը 39-ամյա Էմանուելի դպրոցական ուսուցչուհին է: Ընդ որում՝ ֆրանսերենի ուսուցչուհի:

Էմանուել Մակրոնը և Բրիժիտ Տրոնյոն ամենայն հավանականությամբ դառնալու են Ելիսեյան պալատի նոր բնակիչներ և դա այն քիչ լավ լուրերից է, որ մենք լսում ենք այս օրերին: Նրանց դեռ կարող է խանգարել Մարին Լե Պենի գլխավոր հովանավոր՝ Վլաձիմիր Պուծինը, հատկապես, որ նրա խոսնակները չեն էլ թաքցնում, որ ահաբեկչությունները Փարիզում ավելացնում են չեկիստա-ֆաշիստական գործակալուհու շանսերը: Հուսանք, որ ֆրանսիացիները մայիսի 7-ին կդերսևորեն նույն խիզախությունն ու ազատասիրությունը, որի մարմնավորումն է այսօր դարձել Էմանուելի ու Բրիժիտի սիրո պատմությունը: Սա է ֆրանսերենի դասը նրանց համար, ով դեռ կարող է դասեր քաղել կյանքից:

Տիգրան Խզմալյան

Ամբողջությամբ՝ 5165news.com

 



Նման նյութեր