
Սուրբ Հարության տոնին հաջորդող շրջանում՝ 50 օր շարունակ, հոգևորականները կայցելեն Տավուշի սահմանային հենակետեր և Հարության ավետիսը կտանեն սահմանապահ զինվորին:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մեկնարկից առաջ հոգևորականներն ու հրամանատարները Հաղարծնի վանական համալիրում հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ: