Հայ հայտնիներից շատերն ունեն իրենց բիզնեսը, որը ծառայում է որպես եկամուտի կողմնակի, որոշ դեպքերում էլ` հիմնական աղբյուր։ Tert.am Life-ը ներկայացնում է հայտնիների բիզնեսները։
Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` Մանոն, ունեն ընկերություն, որը զբաղվում է հարսանիքների կազմակերպմամբ։ Սարգիսը քանիցս նշել է, որ իրենց բիզնեսը հիմնականում Մանոն է ղեկավարում։ Զույգը նաև վարում է հարսանիքներ, Մանոն օգտագործում է իր առաջին` պարուհու մասնագիտությունն ու բեմադրում հարսի պարերը։
Սոս Ջանիբեկյանը գինետուն և փաբ ունի, սակայն նա այս բիզնեսների միակ սեփականատերը չէ։ Դերասանը համագործակցում է ընկերոջ հետ։
Նունե Եսայանը հայկական շոու բիզնեսի առաջին բիզնես–լեդիներից է։ Տարիներ առաջ նա հիմնադրեց գեղեցկության իր սրահը։
Անահիտ Սիմոնյանը հիմնել է իր նորաձևության սրահը։ Երգչուհին, ով տևական ժամանակ է, ներկայանում է որպես ոճաբան, հաճախ է համագործակցում հայտնի գործընկերների հետ։
Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը հիմնել են իրենց ստուդիան, որը պատրաստում է դերասանների և երգիչների։
Սիրուշոն թողարկել է իր «Պռեգոմեշ» հավաքածուն, որը լայն տարածում գտավ երիտասարդ աղջիկների շրջանում։
Վաչե Թովմասյանը ծիրանի բիզնես ունի։ Նա 30 հեկտար այգի ունի և մոտ 20 աշխատող։