Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Advertisement 1000 x 90

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը ապրիլի վերջին մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել է 6 սանտիմետրով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 67 սանտիմետր բարձրության վրա, ինչը 25 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա և 6 սանտիմետրով բարձր՝ մեկ շաբաթ առաջ գրանցված նիշից:

Նույն աղբյուրի համաձայն՝ ապրիլ ամսի առաջին 27 օրում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 19 միլիոն 192 հազար խորանարդ մետր ջուր: Սևանա լիճ թափվող գետերում դիտվում է փոփոխական ռեժիմ՝ ելքերի որոշակի ավելացմամբ:



Նման նյութեր