Ցելյուլիտն առաջանում է մարմնի քաշի անկայունության հետևանքով, որից էլ ենթամաշկային ճարպի քանակն ավելանում է, իսկ մաշկը` բարակում:
Սակայն երբեմն դա կարող է լինել ներքին օրգանների հիվանդության հետևանք` նյութափոխանակության խանգարումները, հորմոնային անհավասարակշռությունը հանգեցնում են ցելյուլիտի առաջացման:
Ցելյուլիտի դեմ պայքարելու համար պետք է զբաղվել սպորտով, դիմել համապատասխան մասնագետներին կամ տնային պայմաններում պատրաստված քսուքներով մերսել մարմնի համապատասխան մասերը:
Առաջարկում ենք մեղրով քսուք, որը կօգնի անցկացնել ցելյուլիտային «աստղիկները»:
Քսուքը պատրաստելու համար 2 թեյի գդալ կաթի փոշին խառնեք 0.5 բաժակ ջրին, ավելացրեք 4 ճաշի գդալ մեղր: Ստացված զանգվածը քսեք խնդրահարույց հատվածներին և փաթաթեք սննդի համար նախատեսված թաղանթով: 20-25 րոպե անց գոլ ջրով լվացեք:
Քսուքը օգտագործելուց առաջ մարմինը լավ տաքացրեց:
Ուշադրությո՛ւն: Այս քսուքի օգտագործումն արգելվում է հղի կանանց և նրանց, ովքեր տառապում են երակների վարիկոզ լայնացմամբ:
Մասնագետները նշում են, որ հարկավոր է օգտագործել նաև A, C վիտամիններով հարուստ սնունդ և ամենակարևորը` հնարավորինս շատ շարժվել: