
Հայաստան սննդամթերք ներկրողներից տեղեկացանք, որ մեծ աղմուկ հանած ադրբեջանական խնձորները Հայաստան ներկրվել են Վրաստանից՝ մանր ներկրողների միջոցով:
Ըստ օրենքի ՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի առանց մաքսավճարի Հայաստան ներկրել մինչեւ 50 կգ սննդամթերք: Ոչ մեծ քաշով այդ սննդամթերքը Հայաստան ներկրելիս լաբորատոր հետազոտության չի ենթարկվում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ադրբեջանական խնձորը վաճառքից հանելու համար ներկայումս Տավուշի մարզի սննդի խանութներում ստուգումներ են կատարում:
Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզի 3 խանութներում ադրբեջանական խնձոր է հայտնաբերվել: