«Առաջնորդները» հեռուստասերիալից հայտնի երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը քննդատությունների է արժանացել:
«Դերասանուհի Էլեն Ասատրյանը քաղաքում կիսամերկ է շրջում: Էլեն ջան, հասկացանք, որ քեզ ուշադրություն է հարկավոր հակառակ սեռի կողմից, բայց դե մի պահ էլ մտածի Հայաստանա, փոքր երկիրա, անպայման էր սաղ քեզ սենց տենային»,- այս բովանդակությամբ հրապարակումը էլ ավելի է հրահրել խոսակցությունները, որի մասին էլ Life.panorama.am-ը խոսել է Էլենի հետ:
«Նախ պետք է ասեմ, որ իմ այդ կերպարը ամերիկաբնակ երգիչ Սաքո Հարությունյանի «Ես խենթի պես» տեսահոլովակից էր, դա իմ առօրյա հագուստը չէ: Ցավում եմ, որ այսօր նման էժանագին հրապարակումեր են տարածվում, որն անգամ գրագետ գրված չէր, ցավում եմ նաև, որ մեկնաբաություններ են գրում այն աղջիկները, ովքեր անգամ անձնական կյանք ունեն, բայց, միևնույն է, չեն ապրում իրենց կյանքով ու մյուսների քննադատություններով են զբաղված: Թե հրապարկման, թե մեկնաբանությունների մեջ կան անձնական վիրավորանքներ, բայց հարկ չեմ համարում դրանց անդրադառնալ: Անծանոթ մարդիկ փորձել են կպնել իմ բարոյականությանը, բայց ինչ իրավունքով: Եթե քննադատվեր իմ խաղը, իմ գործունեությունը, գուցե որոշեի արդարանալ հեռուստադիտողի առաջ, բայց եթե մարդիկ առանց ինձ ճանաչելու վիրավորում են, ապա արդարանալու կարիք չունեմ: Ես մեղավոր չեմ էն մարդկանց առաջ, ովքեր առանց ինձ ճանաչելու, իմ մասին կարծիք են կազմում, մեղավոր կլինեմ միայն նրանց առաջ, ովքեր ինձ ճանաչում են, մտերիմ են ու իմ պահվացքով կարող են վատ կարծիք ունենալ»,- նշեց դրեասանուհին ու շարունակեց.
«Գուցե նկարում ես բաց էի հագնված, բայց, եթե նայենք այսօրվա երիտասարդությանը, ինչու ոչ հանրային մարդկանց, նրանք ևս բաց են հագնվում, բայց նրանց անունն իմ նման չի շահարկվում: Ինձ չի թվում, որ ես այն օղակն էի, որից կախվել պետք էր, որովհետև ես երբևէ չեմ անցնում չափը: Առօրյայում ես հագնվում եմ այնպես, ինչպես կամենում եմ, եթե ցանկանամ առօրյայում ևս հագնվել այդ նկարի նման, ապա հաստատ այս մեկնաբանություններն ինձ վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա: Վատ մեկնաբանությունների հեղինակներին մաղթում եմ երջանկություն ու ցավում նրանց համար»:
Էլեն Ասատրյանը չի բացառում, որ այս հրապարակման հեղինակն իրեն անձամբ է ճանաչում .«Իհարկե, գիտեմ, որ մեր օրերում շատ հեշտ է նման դիտում ունեցող նյութերի տարածումը, բայց, կարծում եմ՝ սա ինձ ճանաչող մարդու ձեռքի գործ է, ում ես չեմ գոհացրել, ով ինձ չի սիրում: Կարծում եմ՝ ժամանակը կգա ու ես կիմանամ հեղինակին: Ամեն դեպքում, ես ոչ մեկին չեմ նեղացրել ու եթե ինչ-որ անձնական խնդիր էլ ունեցել եմ, հաստատ էն մակարդակի չի եղել, որ իմ հանդեպ նման բան անեին: Մեր երկրում ինչ-որ արդյունքի հասնել հնարավոր չէ, դրա համար էլ չեմ ուզում ընկնել այս նյութի հետևից և պատասխանատվության ենթրակել հեղինակին: Ամեն բան կատարվում է Աստծո աչքի առաջ, ես վախենում եմ միայն նրանից ու միայն նրա առաջ եմ պատասխանատու»,- ավարտեց դերասանուհին:
Ամբողջությամբ՝ life.panorama.am