
Իսլանդիայում ավարտվեց «Ռեյկյավիկ Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը,- տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երեկ կայացան վերջին տուրի պարտիաները, որում Սերգեյ Մովսեսյանը առավելության հասավ Թուրքիան ներկայացնող Յիլմազ Մուստաֆայի նկատմամբ, իսկ Տաթև Աբրահամյանն ուժեղ գնվեց ԱՄՆ ներկայացնող Լիան Ավոնդերից:
8.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ հոլանդացի հանրահայտ գրոսմայստեր Անիշ Գիրին, 8 միավոր վաստակած Հոլանդիայի մեկ այլ ներկայացուցիչ Յորդեն Վան Ֆորեստը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ նույնքան միավոր վաստակած Սերգեյ Մովսեսյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ լավագույն արդյունքներ ցույց տված կին մասնակիցների համար:
Հարիկա Դրոնավալին և Տաթև Աբրահամյանը 10 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո կանանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրերց Դրոնավալին, իսկ Տաթև Աբրահամյանը դարձավ երկրորդը:
armsport.am