ՖԻԴԵ. Արոնյանն առաջադիմել է վարկանիշային աղյուսակում
Advertisement 1000 x 90

ՖԻԴԵ. Արոնյանն առաջադիմել է վարկանիշային աղյուսակում

ՖԻԴԵ-ն ներկայացրել է թարմացված վարկանիշային աղյուսակները` մայիսի 1-ի դրությամբ:

Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով իր ակտիվում ունի 2832 միավոր:

Երկրորդ հորիզոնականում 2815 միավորով Ուեսլի Սոն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիչը` 2811 միավորով:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բարելավել է իր դիրքերը և այժմ 2789 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Սերգեյ Մովսեսյանը զբաղեցնում է 64-րդ (2680 միավոր), իսկ Վլադիմիր Հակոմբյանը` 83-րդ հորիզոնականը (2667 միավոր):

Կանանց ուժեղագույն շախմատիստուհիների ցանկը 2652 միավորով գլխավորում է Հոու Յիֆանը: Երկրորդ տեղում է Ցզյու Վենցզյունը (2594 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2570 միավոր):

Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 28-րդ (2451 միավոր), իսկ Լիլիթ Մկրտչյանը` 56-րդ հորիզոնականը (2414 միավոր):

armsport.am