
Հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Գերբերտ Նկաբիտին (10-2-1, 10 նոկաուտ) մահացել է Բոքսբուրգի Sunward Park հոսպիտալում նոկաուտի ենթարկվելուց հետո,- հաղորդում է «Fightnews»-ը:
Բռնցքամարտիկը մահացել է ապրիլի 29-ին: Նա ապրիլի 28-ին մենամարտ էր անցկացրել Ուիլիս Բալոյիի հետ, ում հետ մենամարտում կորցրել է գիտակցությունը:
Նկաբիտիի մարզիչը հայտնել է, որ մարզիկը մենամարտի ժամանակ դժգոհել է, որ իր համար բարդ է շնչել:
armsport.am