Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի երկրորդ որդու լուսանկարներըհրապարակելով` տեղեկացրել էինք, որ ծնողները պատրաստվում են կնքել 40 օրական Ռոբերտոյին: Երեկ BRAVO.am-ը ներկա է եղել փոքրիկի մկրտության առթիվ կազմակերպված խնջույքին, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:
Ռոբերտոն մկրտվել է Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ Հռիփսիմեի քրոջ ընտանիքի քավորությամբ, որից հետո տղայի քրիստոնյա դառնալը նշել են երևանյան ռեստորանային համալիրներից մեկում՝ հրավիրելով ընկերներին ու բարեկամներին:
Հյուրերի թվում են եղել «Ֆուլ Հաուս» հումորային նախագծի անձնակազմը` Արմեն Պետրոսյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Մարջան Ավետիսյանը, Արփի Գաբրիելյանը և մյուսները, ինչպես նաև` Ալեքսանդր Բաբասյանի, Նարբե Պողոսյանի, Արսեն Գրիգորյանի, Սարգիս Գրիգորյանի ընտանիքները, Սոֆի Մխեյանը, Լուսին և Արամայիս Հայրապետյանն ու հայտնի այլ մարդիկ, որոնց կտեսնեք մեր ֆոտոշարքում:
Հռիփսիմե Ելինյանը հայտնել է, որ երեկ մեկ այլ արարողություն էլ են իրականացրել.«Ճուտիկի ծննդից օրեր անց մեր ավագ որդին՝ Ալբերտոն, առողջական խնդիրների պատճառով հայտնվել էր հիվանդանոցում: Աստծո կամոք, ամեն բան հաղթահարելուց հետո մատաղ էինք խոստացել: Կնունքն առիթ հանդիսացավ, որ նաև մատաղն անենք»:
Երգչուհի-մայրիկը տեղեկացրել է, որ օրվա նախապատրաստական աշխատանքներով ընտանիքի անդամներն են զբաղվել, իսկ խնջույքին մուլտհերոսներ չեն եղել, քանի որ Ալբերտոն այնքան էլ չի սիրում:):
Ամբողջությամբ՝ BRAVO.am