
The Sun» պարբերականը քվեարկություն է սկսել երկրպագուների շրջանում՝ որոշելու համար ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն գոլը:
Հավակնորդների թվում է հայտնվել Հենրիխ Մխիթարյանի՝ «կարիճ» հարվածով հայտնի գոլը «Սանդերլենդի» հետ խաղում:
«Սա այն պահն էր, որից սկսվեց ամեն ինչ:
«Boxing Day»-ի ժամանակ խաղալով «Սանդերլենդի» հետ՝ հայ ֆուտբոլիստը ստացավ Զլատան Իբրահիմովիչի փոխանցումն աջ եզրից և համարձակ կերպով կրունկով հարված կատարեց: Արդյունքում Մխիթարյանը շքեղ գոլի հեղինակ դարձավ, որը ճանաչվեց ԱՊԼ-ի՝ դեկտեմբեր ամսվա լավագույն գոլը»,- Մխիթարյանի գոլն այսպես է նկարագրում հոդվածագիրը:
Բացի Մխիթարյանից, մրցաշրջանի լավագույն գոլ կոչմանը հավակնում են նաև «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Էմրե Ջանը, «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն և «Վեսթ Հեմի» խաղացող Էնդի Քերոլը:
armsport.am