Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանին հարցնում են.
– Պատգամավոր դառնալը նշեցի՞ր…
– Նշեցի… հատկապես նրա՛նց անունները նշեցի, ովքեր չշնորհավորեցին ինձ…
Բարի լույս, Հայություն:
Հ. Գ. Սրանով ավարտում եմ իմ «անեկդոտային» արշավը: Երեւանի քաղաքապետի երեք թեկնածուներն էլ իմ պատին հավասար «եթերաժամանակ» ստացան, եւ որեւէ մեկը չի կարող ասել. «ինչո՞ւ մյուսի մասին ավելի շատ անեկդոտներ պատմեցիր»: Եվ քանի որ ինձ համար մեկ է, թե նրանցից ով կընտրվի, երեքին էլ «բեսամթ» հաջողություններ եմ մաղթում…»: