«Իշխանություների հետ ավելի վատ եմ խոսում, քան ձեր հետ». Արա Աբրահամյան. armtimes.com (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Իշխանություների հետ ավելի վատ եմ խոսում, քան ձեր հետ». Արա Աբրահամյան. armtimes.com

Հայաստանում ներդրումների համար բարենպաստ միջավայր չկա: armtimes.com-ի փոխանցմամբ՝ այս մասին Երեւանի «Մոսկվայի տուն» բիզնես կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, նա չցանկացավ ասել, թե որ քաղաքական ուժին է սատարել: «Նոր կառավարություն կա, դուք եք չէ՞ ընտրել, դուք տարօրինակ հարցեր եք տալիս, դուք ընտրում եք իշխանություն, դուք եք չէ՞ ընտրել…»,- ասաց Արա Աբրաամյանը՝ նշելով, որ ինքը կարդացել է միջազգային մամուլը, որոնց հրապարակումների համաձայն՝ այս ընտրությունները եղել են «շատ նորմալ ընտրություններ»:

«Դուք եք չէ՞… այ ծիծաղում եք, այ ցավում եմ: Դուք շանս ունեիք ձեր շանսն օգտագործելու եւ դուք չգիտեմ ոնց եք օգտագործել, հետո ինչ-որ մեկը գալիս է այստեղ եւ ասում է՝ գիտեք, ընտրությունները չեղավ»,- ասաց Արա Աբրահամյանը:

Նա լրագրողներին առաջարկեց կլոր սեղան ձեւավորել եւ իշխանություներին վերահսկելու մեխանիզմներ ստեղծել: Դիտարկմանը, որ առավոտյան հանդիպում եք իշխանությունների հետ, երեկոյան առաջարկում եք վերահսկողություն սահմանել իշխանությունների նկատմամբ, այսպես արձագանքեց. «Ձեր տրամաբանությունն, ուրեմն, ես ձեզ ասեմ, որ դուք իմանաք: Տեսեք, թե ոց եք դուք մտածում: Լավ հարց եք տալիս՝ առավոտյան հանդիպում եք, երեկոյան ասում եք: Ես որ հանդիպում եմ իրանց, ավելի վատ եմ խոսում, քանի ձեր հետ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր